Լևոն Զոհրաբյանը ծնվել է հարուստ ընտանիքում։ Հաճախել է ռուսական ուսումնարան։ Դարասկզբի Բաթումը հայկական խոսքի ու մշակույթի քաղաք է եղել։ Ամենից առաջ՝ թատրոնով։ Ապագա դերասանը բեմական նախափորձերն արել է Բաթումի ռուսական թատերախմբում։ Երկու-երեք տարի այս խմբում աշխատելը (1910-1913 թթ.), ապա և ռուսական թատերական ստուդիայում ուսանելը (1919-1921 թթ.) նրա մեջ խորացնում են ռուսական դերասանական դպրոցի նախասիրությունը։ 1913 թ. Զոհրաբյանը դառնում է հայկական թատերախմբի դերասան։ Հայ մշակույթի և աշխատանքի հանդեպ սերը մղում են դերասանին հաղթահարել հայերենի թերի իմացությունը և հանդես գալ հայ բեմում։ Լենինականի թատրոն հրավիրվելուց առաջ Զոհրաբյանը փորձառու դերասան էր։ Երկրորդ պետթատրոնում, ուր անցավ Զոհրաբյանի հետագա ստեղծագործական կյանքը, նրան դարձրեց առաջնակարգ դերասան[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։